Շուրթի
վարդին վըրա
կ’առնե ընդմիշտ
թառ,
Իր նայվածքին
մեղուն` տափոտ,
հև ի հև.
Օ՜հ, շարժո՛ւմ
մը, որ ընտանի
ձև՛ը տար,
Որ մե՜ղրը
տար բառին
ծանոթ: Ու թեթև
Ու փախըստյա փըսփըսո՛ւք մը` մերթ օտար
Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ` և
Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար
ՊԱյծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև:
Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար.
Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր.
Կը թևածե լոկ անուրջին բոցը` որ
Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար,
Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով
Կը բերե բոցն` ըղձալի բառը փութով: