Քունս չի
տանում,
Դու ել մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Որ Հայաստանում
Հիմա գարունը
Բացվել է արդեն.
Թողած հին
հունը`
Գետերը հորդել,
Պղտոր ու խելառ
Դես-դեն են
խփվում:
Կանաչից հարբած`
Գառներ ու
հորթեր
Լեռնալանջերին
Խայտում են,
ծփում:
Մոշու թփեր
են
Չորս բոլոր
աճել:
Մի մոլոր գառնուկ
Պճեղն է դաջել
Ոլոր կածանի
Կիսաթաց հողին:
Խախալի վրա
Մի բուռ հին
կաղին
Տվել է իրեն
Լու՜ռ արևկողին:
Կոճղը դարձրած
Իր համար սեղան`
Պսակ ե գործում
Մի պուճուր
տղա
Ու գցում վզին
Իր ծիրան եզի:
Իսկ մա՜յրը
տղի …
Պառավն անտեղի,
Զու՜ր է տեղ
գցել
Քնելու համար.
Նա, ինձ պես,
գուցե
Չի քնել հիմա,
Նա՜, որին դեմքով
Ես շա՜տ եմ
նման …
… Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ
անում
Ես ի՞նչ եմ
անում
Ո՛չ Հայաստանում
…
1956, Մոսկվա