Պե՛տք չէ,
սիրելի՜ս.
Զո՜ւր ես երդվում:
Առանց երդման
էլ ես հավատում
եմ,
Որ հիմա օրըդ
մի դար է տևում,
Որ փուշ կարոտը
քեզ ծվատում
է,
Որ գիշերն
ի լույս չես
քնում հաճախ,
Որ իմ անունն
ես կրկընում
հաճախ,
Որ աղջկական
քո մաքուր
բարձին
Թեքված ես
տեսնում մի
ծերուկ արծիվ
(Անգղ էլ լինեի՝
արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհոէմ
ոչի՜նչ չի
թովում,
Որ առանց սիրուս
կյանքդ կորած
է,
Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես երդվում:
Բայց գիտեմ
և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը,
ինչպես որ
հացը,
Ի՜նչ էլ որ
անես՝ միշտ
կուտ է գնում...