Անհարմար
է բոբիկ քայլել,
Այս կոշիկն
էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել
առանց ուղու,
Այս ճամփան
էլ շատ է շեղում:
Դոփել տեղու՞մ:
Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ
կլայնանա,
Ո՛չ էլ ցավը
կմեղմանա...
Ցա՜վն է հաճախ
առաջ մղում: