Ես ատում
եմ քո անունը,
Ինչպես որ
դու քեզ փայփայած
Իմ ձեռքերն
ես ատում գուցե։
Ես ատում եմ
քո անունը,
Որ խրվել է
իմ լեզվի մեջ
Փշատենու փշի
նման։
Եվ դու ինչո՞ւ
ինձ չես հարցնում,
Թե քո անունն
ի՛նչ գույն
ունի։
Ես ատում եմ
եւ այդ գույնը։
. . . . . . . . .
Եթե աղջիկ
ես ունենամ՝
Նա կկոչվի
քո՛ անունով։
Ես ատում եմ
քո անունը...
1961