Խանգարե՞լ: Ինչի՞ համար...
Գարուն էր:
Չեկած ամառ`
Փուլ եկավ
երկնակամար,
Ձյուն մաղեց
մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց`
կրակի՜ պես...
-Գարուն ա, ձուն
ա արել...
Գետերը մեր
երերման
Հոսեցին` երակի՜
պես
-Արունը ջուր
ա դառել...
Ձորերը շիրիմ
դարձան,
Վիհերը գերեզմանոց.
-Ջուրը մեր
տունն ա տարել...
Ամեն քար` լուռ
մահարանձան,
Ամեն տուն`
վառման հնոց...
-Բնավեր հավք
ենք դարձել…
Ինչքան բառ`
ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ`
ո՜ղջը լալով.
-Զուլում էր,
զուլու՜մ,
լաո՛…
Թրի դեմ, սրի,
հրի`
Լոկ մանգաղ,
լոկ բահ ու
մաճ.
-Տնավե՜ր-բնավե՜ր
լաճ…
Մեր հողը, մեր
հայրենին,
Մեր երկիրն
ամայացավ.
-Սե՜վ կապիր,
սեվսիրտ մարե…
Հինավուրց
տոհմիկ մի
ազգ
Չմեռավ, այլ…
մահացավ.
-Գարուն ա, ձուն
ա արել…
Գարուն էր:
Ամառ եկավ,
Ձագ հանեց
ձորում կաքավ,
Իսկ հայրը
զրկվեց ձագից,
Իր պոռթկան
թոնրի տաքից,
Իր մորից, հորից,
յարից,
Իր բնից ու
աշխարհից.
-Գարուն ա, ձուն
ա արել…
…Ա՛խ, ինչպե՞ս,
ո՞նց մոռանալ
Արհավիրքն
այն օրերի.
-Աշխարհում
ով մոռանա,
Ջուխտ աչքով
թող քոռանա...
Գառնարած,
հովիվ, նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ
ո՞վ կերգեր.
-Սարերը հով
չեն անում,
Իմ դարդին
դարման անում…
Հնձվորը արտում
մորթվեց
Իր ձեռքի սուր
մանգաղով…
Խեղճ հարսը
էլ ո՞նց երգեր.
-Քաղվորին
հաց եմ բերում,
Բերանը մաց
եմ թողում…
Ձկնորսը Վանա
ծովում
Չըփրկվեց ճարպիկ
լողով…
Աղջիկը զու՜ր
էր կանչում
-Իմ ծամթել
տամ լողվորչուն…
Երկրի մեջ
մարդ չըմնաց`
Մարդ թաղեր
մարդու նման…
Ա՜խ, մնար մե՛կը
գոնե
Ու կանչեր.
-Դլե յամա՛ն…
…Ա՛խ, ինչպե՞ս,
ո՞նց մոռանալ
Արհավիրքն
այն օրերի.
-Աշխարհում
ով մոռանա,
Ջուխտ աչքով
թող քոռանա...
…Ջահերը վառ
մնացին
Ժամերգվող
եկեղեցում,
Ժամկոչին կախ
տվեցին
Պարանից զանգակատան…
Ջաղացից աղուն
բերող
Ալրոտված խեղճ
գյուղացուն
Իր սայլը դագաղ
դարձավ,
Ալյուրը` արնոտ
պատան…
Մայրը ընկավ`
ծիծը թողած
Իր փըմփլիկ
մանկան բերնում,
Ծծի տեղ ցից
խրելով`
Խեղդեցին մինուճարին…
Տատն ընկավ`
ձեռքը մեկնած
Կըչկըչան հավի
թառին –
Իր հիվանդ
թոռան համար
Խորոտիկ ճուտ
էր բռնում…
Կալի մեջ պապիկն
ընկավ –
Իր ոսկե թեղն
էր էրնում,
Որպեսզի տուրքը
թուրքին
Օր առաջ շուտ
վճարի…
Ով ծաղիկ հաց
էր թխում`
Խորովվեց թոնրի
ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը
դեղին,
Մոմի դեմ իջել
էր ծունր
Ու հայցում
էր Աստըծուն,
Որ բախշի մի
լաճ տղա,
Իր արյամբ
մոմը մարեց`
Չավարտած ՙՏե՜ր,
քեզ մեղա՚
-ն…
-Գարուն ա, ձուն
ա արել…
…Խոցեցին ու
ջընջեցին,
Հատեցին հաստ
ու բարակ,
Հոշեցին ու
տանջեցին,
Փշրեցին, տվին
կրակ,
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր
ու բարձրունք,
Քանդեցին երկինք
մի լուրթ,
Մորթեցին մի
ժողովուրդ,
Հացառատ մի
ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սու՜րբ նշխար`
շա՜ն բերանում,-
Ուզեցին մեկ
հայ թողնել,
Եվ այն էլ… թանգարանում…
-Գարուն ա, ձուն
ա արել…