Թեև ասում
են ջնջվել
է հինը, հնից
բան չկա
Նորն էլ ոչ
մի կերպ չի
տպվում կյանքին,
Մենք ունենք
Սևակ,՝
Որը հաղորդ
է, ու նաև կամուրջ
մեր Նախնյաց
բարքին:
Մենք ունենք
Սևակ, ոչ թե
ունեինք,
Քանզի Նրանով
հառնած անցյալը
ՈՒղորդիչն
է մեր,
Նաև մղիչը
դեպի ապագա:
Սևակի Անձով,
Ազգը մեր ունի
ունկը անցյալի,
Շունչը ներկայի,
խոսքը գալիքի,
Նրա միջոցով
մենք ունկնդրում
ենք,
Շունչը Հավերժի,
ՈՒ շոշափում
ենք,՝
Արարչի սրտի
տրոփի զարկը
Կյանքի երակում:
Սևակը միշտ
կա,
Նա միշտ է ներկա,
Քանզի մեր
Ազգի բաժին
Երկնքում,
Վերածնունդի
ցավի երկունքում,
Մեր Մտքոլորտի
դատարկված
մասը լցրեց
Իրենով,
Դարձավ Պատարագ
մեր Հաղորդության
Ջնջված անցյալի
Բարի Բարքերին:
Նա իր Էությամբ
եղավ օրինակ,
Նաև դաստիրակ
Սասանված Ոգու
վերակերտության:
Նա ապացույց
է,
Որ մահը միայն
մարմինն է
տանում,
Կայացած Ոգուն
Հավերժին ձուլում:
Նա ուղեցույց
է,
Որ մարդը միայն
իմաստն է կրում,
Փորձություները
փորձով լուծարում:
Նա է, որ կյանքով,
- Կենաց խոսք
ասաց,
Նա է, որ նորեն
ճշմարիտն ասաց.
Մարդուն մարդ
ասաց,
Իսկ Աստծուն,
- Աստված: