Կան խայտառակ
ժամանակներ,
Երբ մարդ եթե
իր բերանին
կապ չի դնում,
Ապա նրա ձեռք
ու ոտքին
Ուրիշներն
են դնում կապանք:
Մենք մեր լեզվի
կապն ենք կտրել,
Որովհետև ճիշտ
է լեզուն չունի
ոսկոր ,
Բայց կարող
է...ոսկո´ր ջարդել,
Նաև կապանք
ձեռք ու ոտքի:
Մենք , որ մարդ
ենք ծնվել
մորից,
Ո´չ, չենք ուզում
դառնալ ընձուղտ,
Որ վիզներս
չերկարացնենք
Դեռ չեղած
ու չլինելիք
Բան տեսնելու
հիմար հույսով:
Մենք չենք
ուզում ընձուղտ
դառնալ,
Որ մեր մաշկին
անհուր աստղեր
չդաջոտեն՝
Եվ չենք ուզում
ընձուղտ դառնալ,
Որովհետև ընձուղտ
կոչված այդ
վիթխարին
Ո´չ մի անգամ
ամբողջ կյանքում
ձայն ու ծպտուն
չի՜ արձակում...