Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերստին
կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի
առաջի՜ն անգամ,
Եվ մի – երկու բառ
փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ "դու"-ով.
-Թույլ տուր տամ
մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես
բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ
մի շաբաթ,
Եվ ողջ մի ծաբաթ
ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ – անդադա՜ր
ժպտացել:
Ինչու՞:
Եվ ի պատասխան
ի°նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե°լ ևս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկիդ,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ
լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո°ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագնդի
կլոր կողերից
Ծովերը երբեք
չեն թափվում
ներքև,
Ու չեն դատարկվում
այն փոսիկները,
Որ մենք կոչում
ենք ծովերի հատակ...
Եվ ի պատասխան
ի°նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասեսէ
Ես գոհ կմնամ:
Միայն... միայն
թե դու չնկատես,
Որ հանկարծ ես
քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ "դու"-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անունդ ասա...