Այդ ո՞վ է ասել
` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում
,սիրում են կրկի՜ն...
Ու երբ մինչևիսկ
ալյուրից (դեռ
տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն
ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի
նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ
քնի փոխարեն
Անքնություն
է փռում սպիտակ.
Երբ աստղերն
իրենց կլորակ
սանրով
Մազերդ են սանրում
,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր
քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար
մատերն ես զգում
.
Երբ օտար մեկի
շարժումի ,դեմքի
Նմանությունը
հեռու – մոտավոր
ոտներդ է ասես
դնում գիպսի
մեջ,
Իսկ միտքդ բեկում
այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի
վետվետումներից
Երկաթգծերն
են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից
հողն է ասես թթվում
Եվ ստիպում է
ռունգո էլ զգալ,
որ մենակ ես դու
իբրև մի ... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի
տեղ կամ հենց
քո կողքին
Կա մի Իքս ուրիշ
,առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ
էլ կլուծես ,-
Մի՛շտ ,ամե՜ն
անգամ պաշարում
է քեզ
Նույն զգացումը
անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում
ես ,որ մարդն ,ի
վերջո,
Նորի՛ց չի սիրում
,սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին
մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու
ու կրէի .
Քանզի նշանը
հանման – գումարման
Այդ մե՛նք չենք
դնում լուծվելիք
խնդրում.
Քանզի թեպետև
բախտ մենք ենք
փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ
ընտրում ...
Ուստի մինչևիսկ
սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում
,սիրում է կրկի՜ն
...