Ծնվել
է 8.11.1830, Նոր Նախիջևանում
(Ռոստով-Դոնի
շրջան), , գրող
Գաբրիել Պատկանյանի
ընտանիքում:
Սկզբնական
կրթությունն
ստացել է հոր
դպրոցում:
1943-1849-ին սովորել
է Լազարյան
ճեմարանում:
1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում: Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1866-ին
ավարտել է
Պետերբուրգի
համալսարանի
արևելյան ֆակուլտետը:
Առաջին ստեղծագործությունները՝
"Պանդուխտ
հայ ի Փարեզ",
"Առավոտյան
երգ շինակաց",
"Երեկոյան
երգ շինակաց",
"Հայոց գինի",
"Թիֆլիսի քեֆ"
ևն լույս են
տեսել 1850-51-ին
"Արարատ" շաբաթաթերթում:
1852-ին իր ուսանող
ընկերների
հետ հիմնում
է Գամառ-Քատիպա
ընկերությունը:
1855-ին լույս է
տեսնում Գամառ-Քաթիպայի
առաջին պրակը՝
"Գրե այնպես
ինչպես որ
խոսում են,
խոսե այնպես
ինչպես որ
գրում են" բնաբանով:
Ռափայել Պատկանյանը
ձգտել է իր
խոսքին տալ
ժողովրդին
հարազատ, կենդանի
կենսուրախ
արտահայտություն:
Նրա լեզվական
հայացքներն
իրենց արտացոլումն
են գտել "Արաքսի
արտասուքը",
"Քաջ Վարդան
Մամիկոնյանի
մահը" ստեղծագործություններում:
Մեծ է եղել
Պատկանյանի
հայրենասիրական
ստեղծագործությունների
ազդեցությունը
իր ժամանակի
երիտասարդության
վրա: Валерий Брюсов: “Ее [поэзии Патканяна]
основная сила в чувстве высокого патриотизма, в той огненной
и бескорыстной любви к родному народу, которая выражается
не в одних дифирамбах, но и в горьких сатирах. Истинная любовь
не чуждается гнева и даже ненависти, и именно потому веришь
в глубину любви Патканяна...”
Բացի բազմաթիվ
պոեմներից,
բանաստեղծություններից,
պատմվածքներից,
ունի նայև
երգիծական
պատմվածքներ,
գրված Նոր
Նախիջևանի
բարբառով:
Վախճանվել
է 26.8.1892-ին, Նոր Նախիջևանում: