ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԲԵՆ ՍևԱԿ
(1885- 1915)

      Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, ծնվել է 12.2.1885 Կ.Պոլսին մերձակա Սիլիվրի գյուղաքաղաքում:

 

   Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, Պարտիզակի ամեր. վարժարանում: Ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել է որպես բժիշկ Լոզանի հիվանդանոցներից մեկում:

   1915-ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին գազանաբար սպանվել օգոստոսի 26-ին այն խմբի հետ, որի մեջ էին նայև Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

   Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ: