Ժայռեր, կարծրացած
հողմ ու շանթի
տակ,
Ժայռեր ամեհի,
բիրտ ու քարեղեն,
ՈՒ ժայռերի
մեջ մի քնքուշ
լճակ,
Երազից պոկված
մի կապույտ
ծվեն:
Մինչ խորհում
են լուռ ժայռերը
մթին
ՈՒ մտաբերում
սև հողմեր
ու ամպ,
Արևն է խաղում
լճի կապույտին,
ՈՒ ջուրն է
ծփում մաքուր
քնքշությամբ
:
Իմ հայոց երկիր,
իմ հայոց աշխարհ,
Շանթերի զարկից
քարեղեն ու
կուռ,
Ինչպե՞ս ես
պահել դարերում
խավար
Քո սիրտը այսքան
քնքուշ ու
մաքուր: