Հմայված
լուսնի շողերովն
արծաթ.
Սրտում փայելով
անսովոր մի
տենչ,
Ուրվականորեն
շրջում է անվերջ
Տարորեն լռին
լուսնոտը գունատ։
Լուսնի շողերը
թովիչ-խուսափող
Ստվերիդ նման
և՛ հեռու, և՛
մոտ.
Ես մի լուսնահա՛ր,
ես մի խենթ
լուսնո՛տ,
Դու ցո՛լք,
դու ցնո՛րք
հավիտյան խաբող։
Իմ մեջ սառել
է հիվանդ մի
կարոտ
Եվ չըգտնելու
տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր,
դու լուսնկա՛
շող,
Դու հավերժաբար
և՛ հեռու, և՛
մոտ...
1906