Քո հայացքը
մոգական
Բորբոքում
է քաղցր դող,—
Պարուրիր ինձ
կուսական
Հուզումներով
քո դյութող։
Ւնձ փաթաթիր
որպես ամպ՝
Մութ աչքերըդ
մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ
բերկրությամբ,
Անցավ կյանքըս
խորտակիր...
Արյունոտիր
շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝
ծիծաղիր.
Թ՛ող աչքերս
հեզ մեռնին,
Կյանքս մարիր
ու փախիր։
Քո հայացքը
մոգական
Բորբոքում
է քաղցր դող,
—
Պարուրիր ինձ
կուսական
Հուզումներով
քո գռութող...
1906