Գարունը
այնքա՛ն ծաղիկ
է վառել,
Գարունը այնպե՛ս
պայծառ է կրկին.
— Ուզում եմ
մեկին քնքշորեն
սիրել,
Ուզում եմ
անուշ փայփայել
մեկին։
Այնպե՛ս գգվող
է երեկոն անափ,
Ծաղիկներն
այնպես նազով
են փակվում.
— Շուրջըս վառված
է մի անուշ
տագնապ,
Մի նոր հուզում
է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի
կարկաչն եմ
լսում,
Ւմ բացված
սրտում հնչում
է մի երգ.
—Կարծես թե
մեկը ինձ է
երազում,
Կարծես կանչում
է ինձ մի քնքուշ
ձեռք...
1908