Ապրելուց
քաղցր է մեռնել
քեզ համար,
Զգալ, որ դու
կաս և լինել
հեռու.
Երկրպագել
քեզ առանց
սիրվելու,
Երազել միշտ
քեզ — լինել
քեզ օտար...
Ստվերըդ փնտրել
ամեն տեղ, ուր
խենթ
Հոգին կարող
է թռիչքով
չափել.
Անանց կարոտում
անվերջ տառապել
Եվ լինել քեզնից
բաժանված հավետ...
Ու գերեզմանում
սև հողերի
տակ
Եվ ոչ մի հուշով
սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար,
և քեզ չըկանչել,
Ու չըխռովել
բերկրանքըդ
հստակ...
[1908]