Հեռու
ես անհաս, իմ
լուսե երազ,
Բայց քեզ է
սիրտըս փայփայում
թաքուն,
Փռված է լույսըդ
շուրջըս և
վրաս,
Անհուն աշխարհում
և իմ հեզ հոգում։
Քո հեռու երկրի
ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս
ստեղծել եմ
քեզ,
Աստվածացրել
եմ, որ քեզ աղոթեմ,
Հըրամայել
եմ, որ վրաս
իշխես։
Եվ քաղցր է
լինել քո կամքի
գերին,
Քո չարությունը
բարիք համարել
—
Կրծքաբաց ելնել
ընդդեմ քո
սրին
Եվ այդ մահաբեր
ձեռքը համբուրել...