Իմ գերեզմանին
դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ
ինձ ո՛չ ծաղիկ,
ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի
ջերմ լալու
փափագ,
Սիրտս չի գտնի
ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը
թող լինի հեռվում,
Ուր մահացել
են շշուկ, երգ
ու ձայն.
Թող շուրջըս
փռվի անանց
լռություն,
Թող ինձ չըհիշեն,
թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին
դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի
իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ
հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ
կա սե՛ր, եւ
ցնորք, եւ լա՛ց...
1904
К моей могиле подходить не надо,
Не надо ни цветов, ни скорбных поз-
Вдруг плакать захочу я, как когда-то,
А в смолкшем сердце не найдется слез.
Пусть остывает одинокий холмик
Там, где умолк нестройный гул земной.
Пусть ни одна душа меня не помнит,
Пусть тишина сомкнется надо мной.
К моей могиле подходить не надо,
Позвольте мне вдали от суеты
В забвенье кануть. Сердце будет радо
Не знать, что есть страданья и мечты...