Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ: Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները: Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան:
1899թ
Տերյանը ընդունվում
է Լազարյան
ճեմարան, ուր
ծանոթանում
է Ալեքսանդր
Մյասնիկյանի,
Պողոս Մակինցյանի,
Ցոլակ Խանզադյանի
եւ այլ՝ ապագայում
հայտնի դարձած,
անձնավորությունների
հետ: Ավարտում
է Լազարյան
ճեմարանը 1906թ,
այնուհետեւ
ընդունվում
Մոսկվայի համալսարան,
որից կարճ
ժամանակ հետո
ձեռբակալվում
է հեղափոխական
գործունեության
համար ու նետվում
Մոսկվայի Բուտիրկա
բանտը:
1908թ Թիֆլիսում
լույս է տեսնում
Տերյանի ստեղծագործությունների
"Մթնշաղի անուրջներ"
ժողովածուն,
որը շատ ջերմ
է ընդունվում
թե՛ ընթերցողների,
եւ թե՛ քննադատների
կողմից: 1915 “Մշակ”
թերթում հրատարկվում
է բանաստեղծի
հայրենասիրական
բանաստեղծությունների
“Երկիր Նաիրի”
շարքը:
1917 հոկտեմբերին
Տերյանը ակտիվորեն
մասնակցում
է բոլշեւիկյան
հեղափոխությանը
եւ այն հաջորդած
քաղաքացիական
պատերազմին:
Լենինի ստորագրությամբ
մանդատով մասնակցում
է Բրեստի խաղաղ
պայմանագրի
ստորագրմանը:
1919 Տերյանը՝
լինելով Համառուսական
Կենտրոնական
Գործկոմի անդամ,
առաջադրանք
է ստանում
մեկնել Թուրքեստան
(այժմյան միջինասիական
հանրապետություններ),
սակայն ծանր
հիվանդության
պատճառով ստիպված
է լինում մնալ
Օրենբուրգում,
ուր եւ վախճանվում
է 1920թ հունվարի
7-ին: