Կամաց, կամաց,
կամաց, կամաց,
Ոտքերն հողին,
հողին, հողին՝
Եկավ-գնաց,
եկավ-գնաց,
ունատ, դեղին,
գունատ, դեղին:
Ձեռքը շարժեց
մեկ վեր, մեկ
վար,
Ոտքը խփեց
- մեռե՛լ, մեռե՛լ,-
Առաջ եկավ
դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց
մեկ վար, մեկ
վեր:
Ահա՛, ահա՜
-թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛...
բայց չէ՛. նայի՛.
Շուրթը շրթից
դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ՝
աչքը մահի:
Ու սո՜ւր ճչաց՝
կարծես բռնի
Աչքերն, անշարժ,
հեռուն գամած.-
Այդպես հոգի՛ս
պիտի մեռնի
-
Կամա՜ց, կամա՜ց,
կամա՜ց, կամա՜ց...
1920