Հնչում
են օրերը, կանչում
են,
Օրերը - կարմիր
ու բոսոր.
Օրերը ղողանջ
ու հնչյուն
են,
Զնգում են՝
հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում
է, զնգում է,
Թռչում է՝
կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես
սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես,
լսո՞ւմ ես,
թե ոչ...
Կրա՛կ կա սրտիս
մեջ, կրա՛կ
կա,
Հրդեհ է՝ վառվում
է հրկեզ.
ալիքը, կուզեմ,
որ արա՛գ գա
-
Անդարձ է կարոտը
երգիս:
Կուզեմ, որ
կյանքի մեջ
գալիք այն
Երգերս զնգան
ու հնչեն -
Կուզեմ, որ
լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս
վառ ու հնչեղ...