Որքան դաշտեր
որ կան,
Որքան որ կան
լեռներ,
Որքան գյո՜ւղեր,
հյո՜ւղեր,
Ու քաղաքներ
հսկա -
Կուզեմ ողջույն
այնքան
Հոգուս խորքից
թեւե՜ր.
Կուզեմ ամե՛ն
ժխոր
Հոգիս ապրի,
զգա:-
Կուզեմ երգում
իմ այս
Հոգիս հրթի՜ռ
դառնա,
Թռչի հեռուն
հրկե՜զ.-
Ամեն անցորդ
ապրի,
Ամեն անցորդ
զգա
Խենթությունը
երգիս...
Կուզեմ շնչում
երգիս
Ամե՛ն անցորդ
զգա -
Խենթությո՜ւնս
հրկեզ,
Խնդությո՛ւնս
հսկա...
1919-1920