Իմ անցած
օրերի պես,
Հնացած օրերի
պես,
Ես արդեն հեռացել
եմ,
Հնացել եմ
ես.
Ես արդեն հնացել
եմ,
Ես արդեն հիմա
ծե՜ր եմ,
Հեռացել ու
անցել եմ -
Ծերացել եմ
ես:
Բայց այս վառ
օրերի մեջ,
Երբ հողմերն
աղմկում են,
Աղմկում ու
երգում է
Անցած սիրտը
իմ.
Ես կարծես
դեռ ջահել
եմ,
Ինձ կարծես
հմայել են,
Եվ իմ սիրտը
պահել է
Կրակները հին:
-
Ախ, գիտեմ, որ
այդ դո՛ւ ես,
Որ այդպես
հմայում ես,
Հմայում ու
նայում ես
Օրերում այս
հուր.
Դու անուշ
կարկաչում
ես,
Դու կանչող
մի հնչյուն
ես,
Կարկաչում
ու կանչում
ես,
Չգիտեմ, թե
ո՞ւր:
Եվ հիմա ես
լսում եմ,
Որ վերջին
երազում իմ
Քո կարոտն
սկսում է
Իմ հոգին հուզել
-
Ես կարծես
ծերացե՜լ եմ,
Ծերացել ու
դարձե՜լ եմ
Ու նորի՜ց
երազել եմ
Կարոտանք ու
սեր...
1919-1920