Երազիդ
մեջ տեսածի
հիդ
Ինձի մէ հեսաբ
մի անի...
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
1
Ես այլ աշխարհից
եմ եկել,
Ուրիշ է իմ
կարոտը անբառ:
Չկա փրկության
մի երկիր,
Չկա փրկության
ճանապարհ:
Մարդիկ - ես
սիրում եմ
նրանց -
Բայց այլ է
կարոտը իմ
անհուն.
Այս գորշ աշխարհի
վրա
Կարող ես սփոփել
- միայն դո՛ւ:
Միայն դո՛ւ
կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը
անել,
Ուզում եմ
ցնդել, վերանալ,-
Ուզում եմ
միշտ քե՛զ
հետ լինել:
Ուզում եմ
հավիտյան շնչել
Անուշ թովչությունը
դեմքիդ -
Խմել քո երգերը
հնչեղ
Ու կորչել
քո երգում
վճիտ...
9.3.1920
ալիքը կա
ու պիտի գա...
ԱՐՄԵՆՈՒՀԻ
ՏԻՐԱՆՅԱՆ
2
Անհայտ հեռուներից
եկած՝
Մենակ, անընկեր,
անտուն՝
Վառված քո
անուշ կրակից՝
նում եմ ես
հիմա հեռու,
նում եմ երգելով,
զնգալով,
Սրտիս մեջ՝
քո դեմքը լուսե.
Զգում եմ՝
խնդություն
է գալու՝
Մի նոր երազանք
ու սեր:
Ուզում եմ
չլինել, ցնդել,
Փռվել աշխարհովը
մեկ -
Դու սիրտս
հրկիզել ես
արդեն,
Քեզ չեմ մոռանա
ես երբե՛ք:
10.3.1920