Արփիկին
Ինչքան որ
հուր կա իմ
սրտում - բոլորը
քեզ.
Ինչքան կրակ
ու վառ խնդում
- բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ
ու նվիրեմ,
ինձ ո՛չ մի
հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես
ձմռան ցրտում,-բոլո՜րը
քեզ...
Երեւան, 1921, փետրվար