Երբ էս
հին աշխարհը
մտա ես տաղով,
սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի
անե աշխարհում
էս անմիտ-անճարը,
ասին:
Սակայն երբ
խալխի քեֆերին
ես անուշ տաղերս
ասի՝
Ամառվա մրգերի
նման անո՜ւշ
է քո բառը, ասին:
Բայց խալխի
անսիրտ քեֆերին
ես տխուր, մենակ
մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝
հպարտ է ու
չար է, ասին:
Եվ սրտի ցավից
հուսահատ՝
ես մե թաս օղի
խմեցի -
Չարենցը ցնդած-գինեմոլ,
հարբեցող-հիմար
է, ասին:
Ու ձմռան բուքերի
միջին ես բոբիկ
ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ,
ձմեռ է, սակայն
հոգուդ մեջ
ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ
եք ախար դուք,
չե՞ք տեսնում
մարմինս ծվատ.
Չարենցի հոգին
տաղերում աննկուն,
համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին
միայն, որ այդպես
մնացել եմ
մերկ.-
Դարերի հիացմունքը
վսեմ տաղերիդ
համար է, ասին: