Փրկությանդ
արեւ՝ Վահագնին
տեսար ...
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրդեհի աստված,
հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի:
- Տեսնում եմ
ահա,
Որ ծիծաղում
ու քրքջում
են նրանք
Արնաքամ ընկած
դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր
դու ... Եկան երգեցին
Մի հին իրիկուն
գուսանները
ծեր,
Որ հզո՜ր ես
դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես
փրկությունը
մեր:
Եվ հավատացինք,
հարբած ու
գինով,
Որ դու կաս՝
հզոր, մարմնացում
Ուժի՛ -
Իսկ նրանք
եկան՝ արյունով,
հրով
Մեր երկիրը
հին դարձրին
փոշի ...
Եվ երբ քարշ
տվին դիակդ
արնաքամ,
Որ նետեն քաղցած
ոհմակներին
կեր -
Մեր կյանքի
հիմներն անդունդը
ընկան
Եվ արնոտ միգում
ճարճատում
են դեռ ...
1916