Էլի գարուն
կգա, կբացվի
վարդը,
Սիրեկանը էլի
յարին կմնա:
Կփոխվին տարիքը,
կփոխվի մարդը,
Բլբուլի երգն
էլի՛ սարին
կմնա:
Ուրիշ բլբուլ
կգա կմտնի
բաղը,
Ուրիշ աշուղ
կասե աշխարհի
խաղը,
Ինչ որ ե՛ս
չեմ ասե - նա՛
կասե վաղը.
Օրերը ծուխ
կըլին, տարին
կմնա:
Հազար վարդ
կբացվի աշխարհի
մեջը,
Հազար աչք
կթացվի աշխարհի
մեջը,
Հազար սիրտ
կխոցվի աշխարհի
մեջը -
Էշխը կրակ
կըլի՝ արին
կմնա:
Ուրիշ սրտի
համար կհալվի
խունկը,
Կբացվի շուշանը,
վարդերի տունկը.
ոզալը լաց
կըլի, կընկնի
արցունքը -
երեզմանիս
մարմար քարին
կմնա: