Ո՞վ կհանդիպի,
ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր
խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած
դեմքը կարեւի՝
Բարեկամական
հրճվանքով
վսեմ: Ո՞վ կհամբուրի,
ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա
անսուտ հրճվանքով:
ուցե աշխարհում,
դուրսը մեկը
կա,
Որ ապրում
է իմ անուրախ
կյանքով: ուցե
իմ սրտում,
երգերում իմ
մութ,
Խոսքերում՝
ասված իմ հոգու
մասին -
Հեռավոր մեկի
անրջանքն եմ
սուտ՝
Նետված աշխարհի
անսուտ երազին:
ուցե՝ ապրելով
նրա երազում՝
Երգում եմ
նրա տագնապները
խոր -
Եվ թվում է
ինձ աշխարհի
մուժում,
Որ ի՛նձ եմ
երգում, կյանքս
մենավոր: - - Ողջո՜ւյն
քեզ, անհայտ,
անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն
քեզ, հեռավոր
եղբայր.
- Ողջո՜ւյն
ձեզ վաղվա
չծնված կյանքեր:
- Ես՝ եղբայրորեն
ու մտերմաբար՝
Ողջունում
եմ ձեզ անցած
խավարի
Իմաստուն,
տխուր ժպիտով
բարի ...