Գիշերն
ամբողջ հիվանդ,
խելագար,
Ես երազեցի
արեւի մասին:
Շուրջս ո՛չ
մի ձայն ու
շշուկ չկար
-
ունատ էր շուրջս՝
գիշեր ու լուսին:
Ես երազեցի
արեւի ոսկին,
Տենչացի նրա
հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել
շշուկն իմաստուն՝
Արեւանման,
արնավառ խոսքի,
-
Բայց շուրջս
այնպես գունատ
էր, տկար -
Խոսքեր չկային,
ու արեւ չկար
...
1915