Մեր կովը

Քաղաքում կաթը՝ փոշուց,
Գյուղում կովից է:
Բուրմունքն ու համը անուշ
Հանդ ու հովից է:
Կովը ինձ իր հորթուկից
Չի ջոկում երբեք,
Հենց տեսնում է երկուսուս՝
Սկսում է երգել:
Բակ է մտնում կարոտով,
Մոտենում տատիս
ՈՒ բաժին է հանում մեզ
Իր բերած կաթից...