Իմ ճկույտ'ի
չափ էլ չկա
Փոքրիկը այս
նորածիլ:
Երեք տերև
ունի միայն
Փոքրիկը այս
նորածիլ:
Աչքը բացել
բացատի մեջ,
Արևի մեջ ու
լույսի,
Հիանում է
մեծ աշխարհով
Փոքրիկը այս
նործիլ:
Կաղնու ծառն
է մայրը նրա,
Մռավ սարն
է պահապան,
Պիտի հզոր
մի ծառ դառնա
Փոքրիկը այս
նորածիլ...