Լուսաբաց
է, լուսաբաց,
Օդը ջինջ է,
խոտը՝ թաց:
Օրը՝ զնգուն,
ժպտերես,
Այս ինչե՞ր
է բերել մեզ:
Վեր կաց, փոքրիկ,
վեր կաց, վեր,
Տես ի՜նչ օր
է, ի՜նչ արև...
Արիջուր առ
այտերիդ,
Արիջուր առ
աչքերիդ
Եվ թող ժպիտդ
հյուսվի
Երգին, երկրին
ու լույսին:
Վեր կաց, փոքրիկ,
վեր կաց, վեր,
Տես ի՜նչ օր
է, ի՜նչ արև...