Բանաստեղծ-մանկագիր
Յուրի Սահակյանը
ծնվել է Լեռնային
Ղարաբաղի Մարտակերտի
շրջանի Չայլու
գյուղում:
Ավարտել է
գյուղի միջնակարգ
դպրոցը :
Ավարտել է
Երևանի Պետական
Համալսարանի
բանասիրական
ֆակուլտետը՝
1966 թվականին:
1971-1973
թվականներին
մասնակցել
է Մոսկվայի
Մ. Գորկու անվան
գրականության
ինստիտուտին
կից գրականության
բարձրագույն
դասընթացներին:
Աշխատել
է Երևանի հեռուստատեսության
ստուդիայում,
ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՁԱՅՆ շաբաթաթերթի
խմբագրությունում,
Հայաստանի
գրքասերների
ընկերությունում,
ՍՈՎԵՏԱԿԱՆ
ԳՐՈՂ և ԱՐԵՎԻԿ
հրատարակչություններում:
Առաջին
բանաստեղծությունը
տպագրել է
ՍՈՎԵՏԱԿԱՆ
ՂԱՐԱԲԱՂ թերթում:
Առաջին գիրքը
լույս է ընծայել
1966 թ ՍՈՎԵՏԱԿԱՆ
ԳՐՈՂ հրատարակչությունում:
Հայաստանի
գրողների Միության
անդամ է 1968 թվականից:
Ապրում
և ստեղծագործում
է Երևանում: